Հրդեհ՝ Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում․ կա 2 զոհ, ևս 2-ի ճակատագիրն անհայտ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

նկար

Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հայ կաթոլիկ եկեղեցում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով 2 զոհ կա, հայտնում է EurAsia Daily-ն՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։

Ստամբուլի նահանգապետարանի հաղորդագրության համաձայն՝ 4 մարդ տարհանվել է, ևս 2-ը՝ հոսպիտալացվել։ Տեղեկություններ չկան հրդեհի պահին եկեղեցում գտնվող ևս 2 մարդու ճակատագրի մասին։ Տեղում հրշեջների և փրկարարական ջոկատի աշխատանքը շարունակվում է։

Ըստ աղբյուրի՝ հրդեհի վայր են այցելել Ստամբուլի Բեյօղլու շրջանի ղեկավար Մուստաֆա Դեմիրյալին և Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Լևոն Զեքիյանը։

--00—ԼՄ