Այրվածքներ ստացած զինծառայողներին դեռ պալատ չեն տեղափոխել. վտանգը պահպանվում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

hrdehvac-zoramasy-aranc-meknab-n257748-1.jpg

Գեղարքունիքի մարզի Ազատ բնակավայրում տեղակայված զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողներից երկուսի վիճակը կայուն ծանր է, մյուսինը՝ միջին ծանրության բավարար։ Այս մասին 24News-ին ասաց Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը։

Կայուն ծանր վիճակով զինծառայողները շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում։ «Հիվանդներին չենք տեղափոխում պալատ, որովհետեւ վտանգ կա»,- ասաց Բաբայանը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԶՀ