Ադրբեջանը հրաժարվում է Արցախի գազամատակարարման շուրջ բանակցություններից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

download.jpg

Ադրբեջանի կողմից գազամատակարարման դադարեցման պատճառով արցախահայությունը ծայրահեղ ծանր վիճակում է։ Այս մասին 24News-ին հայտնեցին Արցախի տեղեկատվական շտաբից։

Այս պայմաններում բնակչությունը ջեռուցման խնդիրներն ինչ-որ կերպ լուծում է փայտով և քիչ ժամանակով տրվող էլեկտրաէներգիայով։ Արցախի տեղեկատվական շտաբից նաև հայտնեցին, որ ադրբեջանական կողմը հրաժարվում է գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ բանակցություններից։

Սերգեյ Առաքելյան

--00—ԶՀ