42-ամյա տղամարդը գողություն է արել 58-ամյա կնոջ տնից․ նա կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

Ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում տված 58-ամյա կինը հայտնել էր, որ անցած տարվա դեկտեմբերի 29-ի երեկոյան իր տնից գողություն են արել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որը տանը մարդ չէր եղել, դուռն էլ բաց էր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանության կայքից։

Հյուրասենյակից տարել էին 30 000 դրամ և պայուսակ, որի մեջ կային փաստաթղթեր, բանկային քարտեր ու 75 000 դրամ։

Տաշիրի քրեական հետախույզների օրեր տևած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված 42-ամյա տղամարդը։

Նա դեպքի նախորդ օրվանից հետևել էր կնոջ շարժին։ Նկատելով, որ 58-ամյա կինն առանց տան մուտքի դուռը փակելու հեռացավ, մտել էր ներս ու գողություն արել։ 42-ամյա տաշիրցի տղամարդը  հայտնաբերվել, ձերբակալվել, ապա կալանավորվել  և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Գողոնի մի մասը հայտնաբերվել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ