Արա Զոհրաբյանն ու «Զարթոնք» կուսակցությունը դատի են տվել կառավարությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

image_750x_63cfe4f3be616

Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը և նրա կողմից հիմնադրված «Զարթոնք ազգային քրիստոնեական կուսակցությունը» հայց են ներկայացրել վարչական դատարան` ընդդեմ ՀՀ կառավարության։

Զոհրաբյանն ու կուսակցությունը դատարանից պահանջում են, որպեսզի ոչ իրավաչափ ճանաչի կառավարության անգործությունը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ձեռնարկված ագրեսիայի ժամանակ։ 

Ըստ հայցվորների՝ կառավարությունը պետք է ռազմական դրություն հայտարարեր, սակայն անգործություն է դրսևորել։ Հայցը մակարգրվել է դատավոր Աղասի Դարբինյանին, վերջինս որոշում է կայացրել այն ընդունել վարույթ՝ նախնական դատական նիստի օր նշանակելով 2023 թվականի մայիսի 25-ը։

--00—ՅՄ