2008 թ-ից մենք տնտեսական հրդեհներ ենք մարել․ անկում թույլ թալու դեպքում՝ շատ վատ կլիներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

«Հարկային օրենսգրքի բարեփոխումների ընդհանուր գաղափարախոսությունը շարունակությունն է այն գաղափարախոսության, որը մենք ժամանակին դրել ենք»։ Այդ մասին 24TV-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով կառավարության՝ Հարկային օրենսգրքի  բարեփոխումների նախաձեռնությանը։

«ժամանակին մենք կատարեցինք ախտորոշում, թե մեր տնտեսության մեջ ներդրումները հիմնականում ուր են գնում, և ստացանք այն արդյունքը, որ ներդրումները հիմնականում գնում են ոչ արտահանելի հատված․ իհարկե անխուսափելի է, որ, սպառման հարկը բարձրացնելով, գնաճ չլինի, բայց մյուս կողմից հասկանալի է, որ մի բան պետք է զոհաբերենք մեկ այլ բանի դիմաց։ Այս տեսանկյունից հարկային քաղաքականության գիծը շատ ճիշտ է, բայց կան որոշակի խնդիրներ։ Առաջինը կապված է եկամտային հարկի հարկման համակարգի հետ, այսինքն՝ եթե դա այսօր չփոխենք, ապա 5 կամ 10 տարի հետո կրկին այդ խնդրին բախվելու ենք։

Հաջորդը՝ մենք իջեցնում ենք ուղղակի հարկատեսակները և դա շատ լավ է, բայց պետք է ուշադրություն դարձնենք նրան, որ ժամանակի ընթացքում այդ ճեղքը փակվի։

Կարծում եմ, որ մենք եկամտային հարկի համակարգը փոխելուց պետք է ներդնենք նաև գույքահարկը, որովհետև ամբողջ աշխարհում դա ընդունված մեթոդ է։

Ես հասկանում եմ, որ միգուցե համակարգը դեռևս դրան պատրաստ չէ, լրացուցիչ տնային աշխատանք պետք է կատարվի, բայց գույքահարկի ներդնելը, անպայման, պետք է դառնա քննարկման առարկա, որովհետև եթե այսօր մենք գնում ենք հարկային խորքային փոփոխությունների՝ առանց գույքահարկի քննարկման, ապա, ըստ իս, դա լրջագույն պրոբլեմ է», - ասաց ֆինանսների նախկին նախարարը։

Վարդան Արամյանի հետ զրույցի ժամանակ անդրադարձ է եղել նաև ՀՀ արտաքին պարտքի ավելացմանը, տնտեսական աճին և տնտեսական մի շարք այլ հիմնախնդիրների։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս