Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

կարեն

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը հրաժարական է ներկայացրել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է Կարեն Քեռյանը:

Կարեն Քեռյանը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ էր նշանակվել 2021 թվականի մարտի 26-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ պատճառը ԿԳՄՍ նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանի հերթական «բարեփոխումն է»․ վերջինս որոշել է ԿԳՄՍ-ին կից ստեղծել մի մարմին, որը պետք է զբաղվի բարձրագույն ու հետբուհական կրթության հարցերով՝ դրա մեջ ներառելով նաև ԲՈԿ-ը։ Քեռյանն էլ, տեղեկանալով այս որոշման մասին, հրաժարականի դիմում է ներկայացրել։ 

--00—ԼՄ