Հոլանդացի լրագրողը խոսել է Սպերցյանի՝ ՊՍՎ տեղափոխվելու հավանականության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

spercyan-transfer-v-zenit-ne-735x375.jpg

Հոլանդացի լրագրող Յապ դե Գրոտը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել ՊՍՎ, գրում է Armsport.am-ը։ 

«Սպերցյանն իսկապես ՊՍՎ-ի շորթ-լիստում է: Թիմն անհրաժեշտ է ուժեղացնել կիսապաշտպանությունը: Ուստի Էդուարդի տրանսֆերը ակումբի համար առաջնահերթություն է»,- լրագրողի խոսքերն է մեջբերում «РБ Спорт»-ը։

Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Նա առաջին թիմում իր նորամուտը նշել է 2021 թվականին։ Նրա պայմանագիրը ռուսական թիմի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։

Այս մրցաշրջանում 22-ամյա հայ ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

--00—ԶՀ