Կացարանում հրդեհից այրվածքներ ստացած երկու զինծառայողներ հարցաքննվել և տուժողի կարգավիճակ են ստացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

ա

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի կացարանում հրդեհից այրվածքներ ստացած երկու զինծառայողներ հարցաքննվել և տուժողի կարգավիճակ են ստացել։

Այս մասին 24News-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Աբրահամյանն ասաց, որ երրորդ տուժածը՝ սպան, ով պառկած է վերակենդանացման բաժանմունքում, դեռ չի հարցաքննվել՝ առողջական վիճակից ելնելով։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ