Թուրքիայի հարավում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

երկրաշարժ2-1

Թուրքիայի հարավում գտնվող Մուղլա առողջարանային նահանգում հունվարի 26-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Թուրքիայի  Արտակարգ իրավիճակների վարչությունը:

Ըստ գերատեսչության՝ երկրաշարժի էպիկենտրոնը  գտնվել է ծովում, ափից 82 կիլոմետր հեռավորության վրա, ավելի քան 27 կիլոմետր խորության վրա:

Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան:

--00—ՅՄ