ՀՀ ԱԽ քարտուղարը Լիտվայի նախագահի խորհրդականին է ներկայացրել Արցախում իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

f83868c5-dcb9-4f08-963f-72ccac0551d1.jpg

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հունվարի 25-ին հեռախոսազրույց եմ ունեցել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի Ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդական Կեստուտիս Բուդրիսի հետ:

Գործընկերոջս եմ ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամը։ Կարևորել եմ միջազգային հանրության արձագանքը՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու գործում: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկել ենք նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»:

--00—ԶՀ