Սուրեն Պապիկյանը պետք է հեռանար, եթե մենք քաղաքակիրթ երկիր լինեինք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

Սուրեն Պապիկյանը պետք է հեռանար, եթե մենք քաղաքակիրթ երկիր լինեինք: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց փաստաբան Սոս Հակոբյանը։

Հակոբյանի համոզմամբ, Հայաստանը՝ որպես իրավական պետություն, հետընթաց է արձանագրում։ Ըստ նրա՝ Մնացական Մարտիրոսյանի պես անհատները դատական համակարգում պետք է իզգոյ դառնային, բայց, ընդհակառակը՝ նրանց նոր պաշտոններ են շնորհում և, մեծ հաշվով, ծառայեցնում իրենց շահերին։

Հակոբյանը նաև կշտամբեց նախկին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի հրաժարականի փաստը՝ անթույլատրելի համարելով ուրիշ աշխատանքի անցնելու պատրվակով հեռանալ այդ բարձր առաքելությունից։

--00—ԱՊ