Լոնդոնում փակել են Վեսթմինսթերյան կամուրջը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

.

Բրիտանիայի ոստիկանությունը կասկածելի ավտոմեքենայի պատճառով փակել է դեպի խորհրդարան տանող ճանապարհները, ինչպես նաեւ՝ Վեսթմինսթերյան կամուրջը: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Աղբյուրի փոխանցմամբ իրավապահները գործակալությանը հայտնել են, որ փակ են Վիկտորյա առափնյա շրջանի ճանապարհները։

Ոստիկանների ուշադրությունը գրաված ավտոմեքենայի մասին մանրամասներ չեն հայտնում։