Սյունիքում բախվել են Lexus-ն ու GAZ 3110-ը, կան վիրավորներ. Shamshyan.com

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

.

Այսօր՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Տաթև գյուղի վարչական տարածքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ՝ 54-ամյա Գարիկ Գ-ի վարած Lexus մակնիշի և 59-ամյա Վահրամ Պ-ի վարած ԳԱԶ 3110 մակնիշի ավտոմեքենաները։

Գարիկ Գ-ի ուղևոր՝ Սյունիքի մարզի բնակիչ, 39-ամյա Սայաթ Մ-ն և վարորդներից Վահրամ Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» ԲԿ։

--00--ԱՀ