Բայդենը Մակրոնի, Շոլցի, Մելոնիի և Սունակի հետ քննարկել է Ուկրաինային տրամադրվող օգնությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

․

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Իտալիայի վարչապետ Ջորջ Մելոնիի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ՝ Ուկրաինային օգնություն տրամադրելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են Սպիտակ տանը:

«Նախագահ Բայդենն այսօր առավոտյան զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Իտալիայի վարչապետ Ջորջ Մելոնիի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակիի հետ՝ Ուկրաինային օգնություն տրամադրելու շրջանակներում», - ասվում է Սպիտակ տան հայտարարությունում:

--00--ԱՀ