Բաքուն ցանկանում է նոր պատերազմ հրահրել ու հասնել նրան, որ վերջին հայը լքի Լեռնային Ղարաբաղը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

Բաքուն ցանկանում է նոր պատերազմ հրահրել ու հասնել նրան, որ վերջին հայը լքի Լեռնային Ղարաբաղը։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սադրիչ գործողություններով Ադրբեջանը նպատակ ունի խափանել խաղաղության օրակարգն ու բանակցությունները, ինչպես նաև՝ նոր պատերազմ հրահրել տարածաշրջանում», - նշեց գործադրի ղեկավարը։

Փաշինյանը հայտնեց նաև, որ Բաքուն ցանկանում է Լաչինի միջանցքը բացել-փակելով ԼՂ-ում էթնիկ զտում իրականացնել և տեղի հայերին հեռացնել այնտեղից։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ