Կառավարությունը թվով 86 երիտասարդների ազատեց զինծառայության ձմեռային զորակոչից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

l-4a5tGYuyE0

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 26-ի նիստում 2 որոշում կայացրեց, որով ՀՀ մի շարք քաղաքացիների տարկետում տվեց շարքային կազմի պարտադիր զինծառայության 2022-ի ձմեռային զորակոչից։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծում ընդգրկված ՀՀ քաղաքացիները սովորում են Հայաստանի և օտարերկրյա պետությունների հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման միջին մասնագիտական եւ նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով և չեն ավարտել ուսումնառությունը: Վերջիններս կուրսը կավարտեն մինչև հունիսի 30-ը։

Բացառություն է կազմում Հրայր Արմենի Բարխոյը, որն ուսումը ավարտելու է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

--00—ՅՄ