Երևանում կանցկացվի ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության բարձր մակարդակի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

1102586.jpg

Երևանում կանցկացվի ՀՀ-ԵՄ Քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին բարձր մակարդակի հանդիպումը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից: 

«ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորան այսօր ժամանել է Երևան։ Նա կգլխավորի ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին բարձր մակարդակի հանդիպումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

--00—ԶՀ