Կառավարությունը զինծառայությունից ազատեց մեկ ֆուտբոլիստի և 3 երիտասարդ գիտնականների

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

image_750x_610d12fe1a54f

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 26-ի նիստում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատեց Գեորգի Էդուարդի Հարությունյանին: Նրան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրավիրել է  ՀՀ ֆուտբոլի մինչև 21 տարեկանների  ազգային հավաքական թիմում  հանդես գալու  և միջազգային մրցաշարերին մասնակցելու համար:

Գեորգի Հարությունյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել 2022-ի սեպտեմբերի 15-ին

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատեց Հրաչյա Սարգսյանին, Դավիթ Վարդանյանին և Վիգեն Խալատյանին:

Որոշումը նպատակն է նրանց իրենց գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե¬լիք¬ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու¬թյունը շարունակելու հնարավորության ընձեռնել:

--00—ՅՄ