Հակասությունը լուծելու ձևը ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

Կառավարության՝ հունվարի 26-ի նիստի ժամանակ Հհ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հակասությունը լուծելու լավագույն ձևը ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղ

«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ ժողովուրդ, ուշադրություն դարձրեք, որ արդեն երկար ժամանակ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ Լաչինի միջանցքն ամենևին էլ փակ չէ, որ Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումն ու հոսանքի մատակարարումը դադարեցված չէ: Նախ ակնհայտորեն Հայաստանը, նաև Լեռնային Ղարաբաղը հակառակն են պնդում: Կարծում եմ՝ հենց այս հակասությունը դե յուրե լուծելու լավագույն ձևը Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելն է, և մենք հետևողականորեն պիտի աշխատենք այս ուղղությամբ:

Իսկ ընդհանուր առմամբ մեր տարածաշրջանում առկա բոլոր խնդիրների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և մենք առաջնորդվելու ենք հենց այս տրամաբանությամբ, ինչքան էլ հասկանում ենք բոլոր դժվարությունները և բարդությունները:

Շնորհակալ եմ»:

--00—ԼՄ