ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը հանդիպել է ՀՀ ներքին գործերին նախարար Վահե Ղազարյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

photo_2023-01-26_12-37-06

Հունվարի 25-ին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենը և ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը հանդիպեցին ՀՀ ներքին գործերին նախարար Վահե Ղազարյանին` շնորհավորելու նրան այս պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։

Այցի ընթացքում նրանք ընդգծեցին ոստիկանական բարեփոխումների մասով շարունակական առաջընթացի կարևորությունը, մասնավորապես` աջակցությունը  նոր Պարեկային ոստիկանությանը, ինչպես նաև Հայաստանի փրկարարական ծառայությունների ամրապնդումը։

Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Հայաստանին արդարադատության համակարգում ամուր ու թափանցիկ բարեփոխումների իրականացման շուրջ։

--00—ՅՄ