Ակադեմիական կրթությանն աջակցելը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության լավագույն օրինակ է․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

photo_2023-01-26_16-56-22

Պոլիտեխնիկի ուսանողներն այսուհետ ծրագրավորում են սովորելու 200 նոր համակարգիչներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այսօր Թիմ Տելեկոմ Արմենիայի աջակցությամբ բացվեցին Պոլիտեխնիկի ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնի նոր համակարգիչներով և այլ տեխնիկայով հագեցած լսարանները:

Ակադեմիական կրթությանն աջակցելը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության լավագույն օրինակ է, ինչը հնարավորություն է տալիս կրթել բարձրակարգ մասնագետների նոր սերունդ:

Պոլիտեխնիկի ուսանողներն իրենց ստացած բարձրակարգ կրթությամբ արդեն իսկ պահանջված են տեխնոլոգիական ընկերություններում ապագայում աշխատելու համար: Կրթության որակն ապահովում է բովանդակությունը, ինչպես նաև այն միջավայրը, որտեղ մեր ուսանողները կրթվում են»:

--00—ՅՄ