ԱՄՆ-ն հանձնառու է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության բանակցություններին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

Պետդեպ ՀՀ Ադրբեջան

ԱՄՆ-ն ՌԴ-ի միջնորդությամբ ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չէ, որը հանգեցրել է ռուսական խաղաղապահների տեղակայմանը։ Հետևաբար, հավելյալ ոչինչ չենք կարող ասել, թե Ռուսաստանը խաղաղության աջակցո՞ղ է, թե՞ խաթարող: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը։

«ԱՄՆ-ն հանձնառու է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության բանակցություններին։ Հակամարտությունը խիստ կարևոր է Բլինքենի համար և նա շարունակում է լրջորեն ներգրավված մնալ»,- նշել է նա։

 

--00--ԱՀ