Ով է Մարդու իրավունքների պաշտպանի ԺՊ-ն․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է. «Քրիստինե Գրիգորյանի հրաժարականից հետո Ազգային ժողովը 1 ամիս ժամանակ ունի նոր ՄԻՊ ընտրելու համար։ Այդ ընթացքում ըստ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ՄԻՊ-ին պետք է փոխարինի աշխատակազմի դեպարտամենտի տարիքով ամենաավագ աշխատակիցը։

ՄԻՊ աշխատակազմից մեզ փոխանցեցին, որ Քրիստինե Գրիգորյանին փոխարինելու եւ մինչեւ նոր ՄԻՊ-ի ընտրությունը օմբուդսմենի պարտականությունները ժամանակավոր կատարելու է աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը։ Հովհաննիսյանը ՄԻՊ հնաբնակներից է, նա գրասենյակում աշխատանքի է անցել 2015 թվականին։ 2015-16 թվականներին եղել է ՄԻՊ աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության առաջատար մասնագետ, 2016 թվականին նշանակվել է գլխավոր քարտուղարի տեղակալ»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--0--ԱՀ