Արցախում մեքենայի գազաբալոն է պայթել, վարորդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

1

2023 թ. հունվարի 26-ին՝ ժամը 18։15-ի սահմանում, ԱՀ Մարտակերտի շրջանի Վաղուհաս համայնքի 1987 թ. ծնված բնակիչ Ա. Մ-ն, վարելով ՈՒազ Խանտեր ավտոմեքենան, Գետավան-Խնկավան ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրում ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով տեղում մահացել է։

Ահազանգով դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնի ավագ քննիչը։

Նախնական տվյալներով դեպքն առաջացել է ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով։

Հարուցված քրեական գործի շրջանակներում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ։
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ԼՄ