Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակված անձը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

,

Ուրբաթ առավոտյան Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում իրականացրած անձը ձերբակալվել է։ Այս մասին, ինչպես հայտնում է Ազատությունը, հաղորդում են իրանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Թեհրանի ոստիկանության պետ Հոսեյն Ռահիմիին։

Ռահիմին նշել է, որ դեսպանատան վրա հարձակվողն «առաջնորդվել է անձնական դրդապատճառներով»։

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակվողը 50-ն անց տղամարդ է։ Նախնական տվյալներով՝ նա դեսպանատան վարչական շենքին մոտեցել է մեքենայով, որում եղել են նաև երկու անչափահաս երեխաներ՝ 14-ամյա աղջիկ և 7-ամյա տղա։ Տղամարդը մտել է դեսպանատան շենք՝ կրակ բացելով հենց մուտքի մոտ։

Ձերբակալվածը հարցաքննության ժամանակ ցուցմունք է տվել և ասել, որ Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակվել է անձնական և ընտանեկան խնդիրների պատճառով։

--00--ԱՀ