Բաքուն տարհանում է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

photo_2023-01-27_13-26-43

Բաքուն որոշել է տարհանել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներին: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, ինչի հետևանքով զոհվել է Ադրբեջանի իրավապահ մարմինների դեսպանատան պաշտպանության համար պատասխանատու աշխատակիցը, ևս մեկը՝ վիրավորվել։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ դիվանագիտական ​​ներկայացուցչության շենքի վրա հարձակումը համարում է «ահաբեկչական գործողություն»։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն տեղի ունեցածը նույնպես որակել է որպես «ահաբեկչություն»։

--00—ՅՄ