Արցախում 135 քաղաքացի ստացել է ընդհանուր առմամբ 346 խորանարդ մետր վառելափայտ և 26 կոմպլեկտ-վառարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

327739376_3391491184425148_8039841932795768625_n

Շրջափակման և ադրբեջանական կողմի հրահրած էներգետիկ ճգնաժամի պատճառով Արցախի կառավարությունը բնակիչներին վառելափայտ և վառարաններ է տրամադրում: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից:

Ցուրտ ձմռան պայմաններում Ադրբեջանի կողմից շրջափակման, գազամատակարարման և էլեկտրամատակարարման խափանման պատճառով Արցախի բնակիչները, որպես ջեռուցման և սնունդ պատրաստելու այլընտրանքային տարբերակ, ստիպված սկսել են իրենց բնակարաններում փայտի վառարաններ տեղադրել։

Այդ հարցում պետությունը, իր սուղ հնարավորությունների  սահմաններում, աջակցում է բնակչությանը։

Արդեն 135 քաղաքացի ստացել է ընդհանուր առմամբ 346 խորանարդ մետր վառելափայտ:

Քաղաքացիներին տրամադրվել է նաև 26 կոմպլեկտ-վառարան։ 

--00—ՅՄ