Հրազդանի դպրոցում 12 երեխայի ինքնազգացողության վատացման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

քկ

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 11 դպրոցում 12 երեխայի ինքնազգացողության վատացման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (առողջությանը թեթեւ վնաս պատճառելը): Այս մասին 24News-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

Անդրադառնալով հարցին՝ երեխաների հետ արդեն խոսե՞լ են քննիչները, Աբրահամյանը պատասխանեց, որ նախնական գործողություններն արդեն իրականացվում են, նախաքննության ընթացքում կպարզվեն դեպքի հանգամանքները։

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա․ «Տուժածներից 4-ն արդեն տուն է գնացել։ Բժշկական կենտրոնում գտնվողների վիճակը գնահատվում է բավարար»։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ