ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է անում բացել Լաչինի միջանցքը և ազատ արձակել բոլոր հայ գերիներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

PACE-2

Հունվարի 26-ին ԵԽ խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Առաջընթացը Վեհաժողովի մոնիտորինգային գործընթացներում» (հունվար-դեկտեմբեր 2022թ․) բանաձևը:

Քվեարկությամբ ընդունվեցին բանաձևում Հայկական պատվիրակության կողմից առաջարկված փոփոխությունները՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու և Լաչինի միջանցքի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցները կատարելու վերաբերյալ։

--00—ՅՄ