Թուրքիան ակնկալում է, որ Իրանը կպարզաբանի Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման բոլոր հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

thumbs_b_c_37de8449ef0d916f29098d0e98a7a40c

Թուրքիան ակնկալում է, որ Իրանը որքան հնարավոր է շուտ կպարզաբանի Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակման բոլոր հանգամանքները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է Անադոլու գործակալությունը։

Չավուշօղլուն հիշեցրել է, որ վերջին շրջանում արտերկրում Ադրբեջանի տարբեր դիվանագիտական ​​ներկայացուցչությունների դեմ ահաբեկչություններ են իրականացվել։ Փարիզում երկու միջադեպ է եղել․ «Լիբանանում արձանագրվել են նաև հայերի կողմից «անօրինական» գործողություններ։ «Արմատականների» հերթական խումբը մտել է Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան տարածք։ Նաև երեկվա ահաբեկչությունն Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա»,-ասել է նա։

Նա ընդգծել է Թեհրանում տեղի ունեցած արյունալի հարձակման ամբողջական պատկերի հստակեցման կարևորությունը, և Իրանի ու Ադրբեջանի միջև անկեղծ համագործակցության հույս հայտնել։

--00—ՅՄ