Օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ Երևանում հասնելով +17, իսկ Սյունիքում՝ +24 աստիճանի․ Սուրենյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 11, 24News

սուրենյան

Տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը այսօրվանից սկսած օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ Սյունիքում հասնելով մինչև 24 աստիճանի:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Հարավից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը այսօրվանից սկսած Սյունիքի հովտային գոտում (Մեղրի, Ագարակ, Կապան և հարակից բնակավայրեր) ցերեկը կհասնի +20․․․+24, Տավուշի հովտային գոտում (Իջևան, Բերդ, Բագրատաշեն և հարակից բնակավայրեր) +20․․․+22, Արարատյան դաշտում և Երևանում +16․․․+17 աստիճանի»,-գրել է նա։

Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել նաև երեկ՝ տեղեկացնելով, որ սկսում ենք ջերմ գարնանային շաբաթ։ «Մեզ սպասվում են 5 տաք և արևառատ օրեր»,-գրել է նա: