Նովակ Ջոկովիչն իր կարիերայում 10-րդ անգամ հաղթում է Ավստրալիայի բաց առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

176321

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն սերբ Նովակ Ջոկովիչը 10-րդ անգամ հաղթանակ տարավ Ավստրալիայի բաց առաջնությունում:

Թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակչում Նովակ Ջոկովիչը մրցեց հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ: Մոտ 3 ժամ ձգված մրցախաղում Նովակ Ջոկովիչը առավելության հասավ երեք սեթերից հետո` 6:3, 7:6, 7:6 հաշվով:

Նովակ Ջոկովիչը նվաճեց «Մեծ սաղավարտ»-ի  իր 22-րդ տիտղոսը: Նա հավասարվեց Ռաֆայել Նադալին տիտղոսների թվով:

--00—ՅՄ