Սա Բաքվին սանձելու վերջին միջոցն է, Ադրբեջանն անտեսում է Հաագայի, ԵՄ, ԵԽ կոչերը. Կիրակոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

Բնապահպանական հորինվածքների միջոցով, որին ոչ մեկ չի հավատում, Ադրբեջանը փորձում է արդարացնել և հավերժացնել Լաչինի միջանցքի շրջափակումը։ Այս մասին Հաագայի դատարանում իր ելույթի ժամանակ հայտարարեց  ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Այս պահին Հաագայում քննվում է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի։

Կիրակոսյանը նշեց, որ Հաագայի դատարանը Բաքվին սանձելու վերջին միջոցն է։ Ադրբեջանն անտեսում է ինչպես Հաագայի, այնպես էլ ԵՄ, ԵԽ կոչերը․ «Պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել, հակառակ դեպքում ԼՂ հայերն անհնարին ընտրության առջև կկանգնեն՝ կամ պետք է թողնեն իրենց պապենական տները կամ մնան այնտեղ ու սովամահ լինեն»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ