«Եվրատեսիլ 2019»-ի՝ Հայաստանի երգը հասանելի է․ խոսքերի հեղինակը Գարիկ Պապոյանն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

«Եվրատեսիլ 2019»-ի Հայաստանի մասնակից Սրբուկը հանրությանն է ներկայացրել իր «Walking Out» երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Արթուր Մանուկյանը (Factory production ընկերություն): Երգի խոսքերի հեղինակը Գարիկ Պապոյանն է, երաժշտության հեղինակները՝ «Lost Capital»-ը և «Tokionine»-ը:

«Եվրատեսիլ» ամենամյա երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Իսրայելի մայրաքաղաք   Թել Ավիվում: