ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
ՀՀ
զինվորական
կենտրոնական
դատախազության
պետական
շահերի
պաշտպանության
բաժինը, 2022
թվականի
նոյեմբերի 2-
ից
մինչև 2023
թվականի
հունվարի 12-
ը,
ՀՀ
Զինված
ուժերի
ինժեներական
զորքերի
վարչության
կենտրոնական
ինժեներական
պահեստում
իրականացրել
է
ուսումնասիրություններ:
Մասնավորապես՝
• կատարվել
են
արտահերթ
գույքագրումներ.
• ստուգվել
է
նյութական
միջոցների
ստացման,
հաշվառման
և
հատկացման
գործընթացների
օրինականությունը
և
հիմնավորվածությունը.
• ստուգվել
է
ՀՀ
ԶՈՒ
կարիքների
համար
մատակարարված
նյութական
միջոցների
որակական ցուցանիշների համապատասխանությունը գնման պայմանագրերի տեխնիկական բնութագրերով սահմանված պահանջներին:
Իրականացված համալիր ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է 93 մլն 723 հազար 544 դրամի պակասորդ և 4 մլն 355 հազար 725 դրամի ավելցուկ, հայտնաբերվել են պայմանագրերի տեխնիկական բնութագրերով սահմանված պահանջներին չհամապատասխանող 198 մլն 590 հազար 916 դրամ ընդհանուր արժեքով նյութական միջոցներ, այդ թվում` ինժեներական տեխնիկաների պահեստամասեր:
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացված վերոնշյալ ուսումնասիրությունների արդյունքներով՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն ներկայացված հաղորդումների հիման վրա նախաձեռնվել է հինգ քրեական վարույթ:
--00—ԱՊ