50-75 տարեկան քաղաքացիների՝ կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագիրը կշարունակվի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

1

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են,որ կոլոռեկտալ քաղցկեղը (հաստ աղիքի, ուղիղ աղիքի, սիգմայաձև աղիքի) մեծահասակների շրջանում ամենահաճախ հանդիպող չարորակ նորագոյացություններից է, հատկապես շատ են հիվանդության ուշ փուլում հայտնաբերված դեպքերը:

Հայաստանում հիվանդացության ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են 60 և բարձր տարիքային խմբում (դեպքերի 83.6%):
Առողջապահության նախարարի հրամանով 2022 թվականի հուլիսից-դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում հիվանդության վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրը ներդրվել է 2 բուժհաստատությունում (Երևանում և Գյումրիում), ՀՀ բնակչության 50-75 տարիքային խմբում` պատահականության սկզբունքով:

Ընդհանրացված արդյունքները`
Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն
▫️ 1727 հետազոտություն,
▫️ 93 անձի մոտ իմունաքիմիական թեստերն ունեցել են դրական արդյունքներ,
▫️ 67 քաղաքացի պետպատվերի շրջանակներում ուղեգրվել է կոլոնոսկոպիկ հետազոտության, հայտնաբերվել են տարբեր պաթոլոգիաներ, ըստ անհրաժեշտության կազմակերպվել է նեղ մասնագետի անվճար խորհրդատվություն:

Գյումրիի «Բեռլին պոլիկլինիկա»
▫️ 368 հետազոտություն,
▫️ 4 անձի մոտ իմունաքիմիական թեստերն ունեցել են դրական արդյունքներ,
▫️ 2 քաղաքացի պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել է կոլոնոսկոպիկ հետազոտության, ըստ անհրաժեշտության կազմակերպվել է նեղ մասնագետի անվճար խարհրդատվություն:
Ծրագիրը նախատեսվում է շարունակել մինչև 2026 թվականը:

--00—ԼՄ