ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
Հայաստանում ավտոսպորտը զարգացնելու համար ստանդարտներին համապատասխան մրցուղի չունենք, չնայած ջանքեր են գործադրվում այն կառուցելու համար, որպեսզի Հայաստանում ևս զբաղվեն ավտոսպորտի ձևերով։ Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանը։
«Ֆեդերացիան այս պահին ծրագրեր է պատրաստում կառավարության համար, որ այստեղ հասանելի լինի, ինչու չէ, որ մեր երկրում ունենանք էդպիսի․․․ (խմբ․՝ մրցուղի)։ Դա այդքան էլ հեշտ չէ, մի քանի տարիների ծրագիր է, և մենք ստիպված գնում ենք Վրաստան, էնտեղ ենք պարապմունքներն անում, էնտեղ ենք մարզվում»,-ասել է Արսեն Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՄ