Կոտրել են Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանղ «Հայէկոնոմբանկ»-ի մասնաճյուղի դռան ապակին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

․

Հունվարի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 30-ամյա Հմայակ Խ-ն ահազանգել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ Կոմիտասի պողոտա 57 հասցեում գործող «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ Արաբկիրի մասնաճյուղի դռան ապակին կոտրել են։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Դեպքի փաստով Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, պարզվում են դեպքի հանգամանքները և կատարվածի մասին արդեն «Հայէկոնոմբանկ»-ի կառավարիչից հաղորդում է ստացվել, ով հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել նույն օրը, ժամը 03։30-ի սահմաններում։

--00--ԱՀ