Մովսես Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործն ավարտական փուլում է․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

Մովսես Հակոբյան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործը, որը շուրջ երկու տարի է դռնփակ քննվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, մոտեցել է ավարտական փուլին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հարցաքննվել են գրեթե բոլոր վկաները, եւ քրեական գործն արդեն մոտեցել է վերջաբանին: Տեսնենք, թե ինչ որոշում կկայացնի դատարանը: Հիշեցնենք, որ ԱԱԾ-Ն ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի նկատմամբ պետական գաղտնիք հրապարակելու փաստի առթիվ հարուցել էր քրեական գործ, քանի որ նա պատերազմի ընթացքի մասին մի շարք աղմկահարույց բացահայտումներ էր արել:

Գործը մակագրվել էր դատավոր Վաչե Մարգարյանին, որը հրաժարվել էր քննել այն՝ նշելով, որ Մովսես Հակոբյանի զինվորն է եղել ու նրա կողմից խրախուսանքի է արժանացել, ինչի արդյունքում գործը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ