Միշտ ուզել եմ զինվորական դառնալ. «Պաշտպան հայրենյաց»-ի մասնակիցները վարժանքներ են իրականացրել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

Screenshot 2023-02-03 120758

«Պաշտպան հայրենյաց» ծրագրով ժամկետային զինծառայողը կարող է 5 տարով դառնալ պայմանագրային զինծառայող, ստանալ մինչև 380 000 դրամ աշխատավարձ և օգտվել պայմանագրային զինծառայողի բոլոր արտոնություններից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։

«Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցները վարժանքներ են իրականացրել:

Վարժանքների ժամանակ հիմնական շեշտը դրվել է կրակային պատրաստության, ֆիզիկական և մարտավարության վրա։

«Միշտ ուզել եմ զինվորական դառնալ, և ծրագիրն ինձ համար այնպիսի հնարավորություն է, որ կարող եմ շարունակել զինծառայությունը ժամկետային ծառայությունից հետո»,–ասում է վարժանքների մասնակիցներից մեկը։

--00—ՅՄ