2022 թ.-ի Ժողովրդավարության ինդեքսում Հայաստանը բարելավել է դիրքերը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

4 (1)

Economist Intelligence Unit-ի (EIU) կողմից հրապարակված Ժողովրդավարության 2022 թ.-ի ինդեքսում Հայաստանը բարելավել է դիրքը յոթ հորիզոնականով՝ զբաղեցնելով 82-րդ տեղը։ Երկիրը դասակարգվում է որպես «հիբրիդային ռեժիմ»: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով EIU-ի զեկույցը:

Հայաստանի հարևաններ Վրաստանն ու Ադրբեջանը զբաղեցնում են համապատասխանաբար 90-րդ և 134-րդ հորիզոնականները, Թուրքիան՝ 103-րդ, Իրանը՝ 154-րդ։

Հայաստանը որպես «հիբրիդային ռեժիմ» է դասակարգվել Բոսնիա և Հերցեգովինայի, Վրաստանի և Ուկրաինայի հետ միասին: Իսկ «ավտորիտար ռեժիմների» շարքում, ի թիվս այլ երկրների, հայտնվել են Ադրբեջանը, Բելառուսը, Ռուսաստանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ