Մարտակերտում ոչ սթափ վիճակում վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա կնոջը ու նրա 2-ամյա տղային

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

Մարտակերտ վթար ջրամատակարարում

Փետրվարի 2-ին՝ ժամը 21:00-ին, «Մարտակերտի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով իրենց մոտ է ընդունվել Մարտակերտ քաղաքի 26-ամյա բնակչուհի Ա. Գ.-ն և իր 2-ամյա որդի Ս. Բ.-ն:

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած շրջբաժնի պետի տեղակալ Ա.Հայրապետյանը պարզել է, որ նույն օրը ժամը 20:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի 25-ամյա բնակիչ Ա.Ա.-ն 0.169 մգ/լ ոչ սթափ վիճակում վարելով «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենան, Ազատամարտիկների փողոցի թիվ 83 շենքի դիմացի ճանապարհահատվածում վերջիններիս վրաերթի է ենթարկել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

--00—ԼՄ