Լարսը դեռ փակ է բոլոր տեսակի ավտոմեքենանրի համար, ՀՀ տարածքում ևս կան փակ ճանապարհներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

լարս

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:
Գնդեվազ-Ջերմուկ (բուք է) ավտոճանապարհը և «Մեղրու սար» (բուք է), Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:
Դժվարանցանելի են Աբովյան, Զառ, Սևաբերդ գյուղերի ավտոճանապարհները:

Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիան-Գորիս, Թալին-Մաստարա-Լանջիկ, Գեղարքունիքի և Լոռու մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարդենյաց լեռնանցքում, Ամասիայի տարածաշրջանում, «Մեղրու սար» և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Ջերմուկ, Չարենցավան, Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն։
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

--00—ԼՄ