Զարմանում ու զայրանում եմ, որ մոռանում եք․ Արցախը շրջափակված է, Արցախում աղետ է․ Մետաքսե Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

Մետաքսե

Արևմուտքը պիտի նիկոլ բերեր ու դեղին մամուլի «լրագրողից» թագավոր «սարքեր» ու պիտի այդ թագավորն էլ հանձներ Արցախն ու բզկտեր Հայաստանը: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Զարմանո՞ւմ եք, երբ աշխարհը «չի պատժում» ադրբեջանին, «չի բացում» Արցախի ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ: Զարմանո՞ւմ եք, զայրանո՞uմ եք, երբ Լավրովը ձեզ երկնքից «իջեցնում է»: Նեղվո՞ւմ եք, իրականությանն առերեսվելիս:

Ու կրկին «մեղավորներ» եք փնտրում: Լավրովն առանց տողատակերի, ավելի քան պարզ ու հստակ հերթական անգամ փաստեց, որ Արցախի հինգ շրջանների հանձնման շուրջ բանակցություններ, մինչ չարաբաստիկ 2018-ը, եղել են և դա չէր նշանակում, որ ՀՀ-ն պիտի զիջեր հինգ շրջանները, այլ փոխզիջում էր, որի արդյունքում կմնային Քաշաթաղն ու Շահումյանը և կդիտարկվեր Արցախի կարգավիճակը: Սակայն դրան չգնաց ՀՀ նախորդ իշխանությունը, քանզի բանակցային գործընթացում առավել շահավետ ելքեր գրանցելու հնարավորություն ուներ: Եվ հենց սա էր հիմքը, որ արևմուտքը պիտի նիկոլ բերեր ու դեղին մամուլի «լրագրողից» թագավոր «սարքեր» ու պիտի այդ թագավորն էլ հանձներ Արցախն ու բզկտեր Հայաստանը: Սակայն, հոգով ու կեցվածքով դեղին մամուլի «լրագրող» մնացած «թագավորն» ու իր տերերը մի կարևոր հանգամանք բաց էին թողել. թեկուզ ուշ, բայց ոչ ուշացած, Արցախը խելքի կգա, ոչ կասի օտարածին «թագավորին» և կպայքարի հանուն Հայրենիքի, հանուն իր և իր զավակների լինելու, հանուն իր նահատակված զավակների հիշատակի, ՀԱՆՈւՆ...

Իսկ ես զարմանում ու զայրանում եմ, որ մոռանում եք. Արցախը շրջափակված է, Արցախում աղետ է: Չասեք չէ, այդպես չի...եթե այդպես չլիներ, ապա Արցախն արդեն 54 օր այդ հնարավորությունը տվել է. չունենալ նիկոլներ... Իսկ Արցախում մեկ շաբաթ առաջ դիմավորեցինք մեր դպրոցահասակ երեխաներին, որոնց տունդարձի ճանապարհը փակել են ալիևն ու / Նիկոլ-ը:

ՈՐՈՆՔ ՉՆԱՅԱԾ ՄԹԻ Ու ՑՐՏԻ ՄԵՋ ՏՆԱՅԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈւԹՅՈւՆՆԵՐՆ ԵՆ ԿԱՏԱՐՈւՄ, ԹԵՐԻ ԵՆ ՍՆՎՈւՄ, ԲԱՅՑ ՓԱՅԼՈւՄ ԵՆ ԱՉՈւԿՆԵՐԸ, որովհետև ԻՐԵՆՑ ՏԱՆՆ ԵՆ, ՄԱՅՐԻԿՆԵՐԻ ԳՐԿՈւՄ, ԻՐԵՆՑ ԱՐՑԱԽՈւՄ»,-գրել է նա։

--00—ԼՄ