Կապիտանը զորամասի հրդեհի գործով ցանկանում է ցուցմունք տալ, բայց դեռևս չի կարող, վատառողջ է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

գգ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի կացարանի հրդեհի վարույթով մեղադրյալ, կապիտան Եղիշե Հակոբյանը ցուցմունք տալու պատրաստակամություն է հայտնել: Այս մասին 24News-ին ասաց Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը։

Սարգսյանն նշեց, որ կապիտանը ցուցմունք տալու ցանկություն է հայտնել, կարողանում է խոսել, գրել, սակայն առողջական վիճակը բավարար չէ առայժմ ցուցմունք տալու համար։ «Առողջական վիճակը շատ վատ է»,- հավելեց Սարգսյանը։

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր Գեղարքունիքի զինվորական հոսպիտալ։ Նրանից 4-ը նույն օրը բուժօգնություն ստանալուց հետո դուրս էին գրվել, իսկ 3-ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել ՀՀ այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն:

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ