ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի դիվանագիտական ծառայողներ հրավիրվել են Թուրքիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

 

Ստամբուլում գտնվող մի շարք դիվանագիտական ներկայացուցչություններ փակվել են օրեր առաջ հնարավոր ահաբեկչական գործողությունների հավանականության պատճառով, հայտնում է ermenihaber.am-ը։

Ըստ աղբյուրի՝ ի պատասխան այս ամենին՝ Թուրքիայի ԱԳՆ են կանչվել ԱՄՆ-ի, Նիդերլանդների, Շվեյցարիայի, Շվեդիայի, Անգլիայի, Գերմանիայի, Բելգիայի, Ֆրանսիայի և Իտալիայի Անկարայում դեսպաններն ու ներկայացուցիչները։ 

Հանդիպման ընթացքում ընդգծվել է այն հանգամանքը, որ Թուրքիայում գտնվող դիվանագիտական ծառայողների անվտանգությունն ապահովվում է միջազգային համաձայնագրերով և նմանատիպ մոտեցումները ծառայում են ահաբեկչական կառույցների «խարդախ և գաղտնի» օրակարգերին։

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ ավելի վաղ թուրք մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց դժգոհությունն էին հայտնել եվրոպական մի շարք երկրների կողմից ընդունած վերոնշյալ որոշման վերաբերյալ:

--00—ԼՄ