ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
Զինվորների սիրելի Նազը կրկին Հայաստանում էր... Այս գիշեր մեկնեց: «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի ֆեյսբուքյան էջում այդ մասին գրառում է արվել և կից լուսանկար հրապարակվել։
«Երբ տղաները մեր գործընկերոջն ընդունում և ճանապարհում են ընտանիքի անդամի նման․ սա արդեն գործընկերություն չէ: Սա տարիների ընթացքում, հոգատարությամբ ու սիրով փորձված բարեկամություն է:
5 տարիների ընթացքում, սիրով ու ծնողական նվիրվածությամբ է ձևավորվել այս բարեկամությունը: Արդեն 5 տարի Միացյալ նահանգներում գործող FRF կազմակերպությունը հիմնադիր Նազ Բաշքիջյան-Աթիկյանի նախաձեռնությամբ օգնում է լուծել հայրենիքի պաշտպանների տարբեր խնդիրներ: Ամեն անգամ, երբ թվում է, թե վիճակն անելանելի է և օգնության ձեռք մեկնողի կարիքն՝ աննկարագրելի մեծ, օգնության է հասնում այս բարեգործական հիմնադրամը:
Այս անգամ էլ հիմնադրամի նախագահը նոր ծրագրերի միանալու պատրաստակամությամբ էր եկել: FRF-ի աջակցությամբ իրականացվող և իրականացվելիք նոր նախագծերի մասին կպատմենք առաջիկայում»:
--00—ԼՄ