Դոլարի փոխարժեքն աճել է, եվրոն էժանացել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

l-Jw3g6eSiy5

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 3-ին, կազմել է 396.48 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.44 դրամով: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 433.59 դրամ (նվազել է 1.38 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 486.01 դրամ (նվազել է 1.71 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.63 դրամ (նվազել է 0.02 դրամով)։

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 393-398 դրամով, վաճառվում է 401.50-404 դրամով

Եվրոն բանկերում գնվում է 423-428 դրամով, վաճառվում է 437-444 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 5.40-5.57 դրամով, վաճառվում է 5.69-5.90 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 397-398 դրամով, վաճառվում՝ 401.50 դրամով:

Եվրոն գնվում է 430-434 դրամով, վաճառվում է 438-440 դրամով:

Ռուբլին գնվում է 5.45-5.50 դրամով, վաճառվում է 5.63-5.65 դրամով:

--00—ՅՄ