Հայկական Picsart-ը՝ Netflix-ի, TikTok-ի կողքին՝ աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 324News

 

Picsart

Հայկական Picsart ընկերությունը data.ai-ի State of Mobile 2023-ի նոր զեկույցում ընդգրկվել է աշխարհի լավագույն 20 հավելվածների շարքում՝ լինելով առաջատարը լուսանկարների խմբագրում անվանակարգում։ Հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ 

20 լավագույնների թվում են նաև համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Netflix-ը, TikTok-ը, CupCat-ը, Spotify-ն, Tinder-ը։

data.ai-ը համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպություն է, որն առաջարկում է տվյալներ ավելի քան 8 միլիոն հավելվածների և հազարավոր կայքերի մասին:

--00--ՍՊ